Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Մանրամասներ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը:

Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։