Ռուսաստանի Բրյանսկի մարզում Սու-34 ռազմական օդանավ է կործանվել. Անձնակազմի ճակատագիրը ճշտվում է

Մանրամասներ

Ռուսաստանի Բրյանսկի մարզում Սու-34 ռազմական օդանավ է կործանվել։

Կործանիչի անձնակազմի ճակատագիրը ճշտվում է։

Օպերատիվ ծառայությունից  ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ Սու-34-ը կործանվել է Ուկրաինայի սահմանի մոտ, պատճառները ճշտվում են։

Ավելի վաղ հաղորդվել էր Մի-8 ուղղաթիռի կործանման մասին։

Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները զոհվել են։