Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին ու Սիլվանա Կոխ-Մեհրինին

Մանրամասներ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին եւ վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր ու նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին: Այս մասին հայտնել է Ազգային ժողովը։

«ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մենրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների և Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:

Զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության և ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:

Աննա Հակոբյանը և գերմանացի հյուրը հանդիպել են նաև Եվրոպական խորհրդարանի և Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին եւ հանձնաժողովի անդամներին»,- ասված է հաղորդագրության մեջ: