Խոսվում է նոր սպասվող, անկանխատեսելի, ծանր իրադարձությունների մասին. Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ

Մեծ առումով, Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունները, ըստ էության, ցույց տվեցին, որ որևէ արդյունք չի եղել: Այս մասին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վաշինգթոնյան բանակցություններին և դրանց արդյունքներին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Դրան հաջորդած ժամանակահատվածում՝ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից հնչեցրած մեկնաբանությունները ցույց են տալիս՝ ոչ միայն ռեալ արդյունք չի եղել բանակցություններում, ավելին՝ կողմերը որոշակի զգուշավորությամբ, բայց խոսում էին նոր սպասվող, անկանխատեսելի, ծանր իրադարձությունների մասին,- հավելեց Աբրահամյանը