Բանակում վերջերս ղզիկների են նշանակում․ Բագրատյան

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ բագրատյանը չի կարծում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը տնտեսապես շատ օգուտ է տալու Հայաստանին:

«Այսօր էլ մենք Թուրքիայի հետ ունենք տարեկան 300-500 մլն դոլարի առեւտուր, տրանսպորտային ծախսերը մի փոքր կպակասեն, որը 3-4 տոկոսով կավելացնի այդ առեւտուրը, այսինքն 500 մլն դոլարը կդառնա 550 մլն դոլար»,- այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով դատարան էր եկել մասնակցելու Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստին։

«Ադրբեջանի մասով ես մեծ ակնկալիքներ չունեմ: Այնպես չէ, որ մենք կսկսենք ադրբեջանական գազ ստանալ: Տեսեք, Վրաստանը շտ սուղ է օգտվում այդ հնարավորությունից: Հետո ադրբեջանական գազը Եվրոպային վաճառված է մինչեւ 2035 թվականը: Ես ընդհանրապես չեմ սպասում Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ, որովհետեւ նկրտումները հայկական հողերի նկատմամբ, զավթումները վերջ չեն ունենալու, քանի դեռ ՀՀ-ում կա թույլ իշխանություն»,-ասաց նա:

Բագրատյանը հայտարարեց, որ գոյություն ունի ադրբեջանաթուրքական պահանջ, որը դեռ չի ստացել մարմնավորում գրավոր փաստաթղթում, բայց որը կատարում են ՀՀ իշխանությունները. «Դա այն է, որ Հայաստանի նկատմամբ բանակազրկում են իրականացնում: Այդպիսի բան կա, որովհետեւ իրար հետեւից թիրախավորվում են, շարքից հանվում են այն մարդիկ, որոնք լուրջ խոսք կարող են ասել բանակում: Նկատելի է նաեւ, որ բանակում հաճախ, երբեմն նույնիսկ ամենաբարձր  պոստերի ինչ-որ «ղզիկների» են նշանակում»,-ասաց նա: