Ռոբերտ Քոչարյանի շրջապատից կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի գույքի մասով գործ է հարուցվել․ Աղաջանյանը՝ գլխավոր դատախազին

Մանրամասներ

Ռոբերտ Քոչարյանի շրջապատից կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի գույքի մասով գործ է հարուցվել։

ԱԺ-ում գլխավոր դատախազին հարցրել է ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Նշեցիք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, 100-ավոր միլիոն դոլարների ապօրինի գույքի մասին ներկայացրիք։ Այդ անձանց մեծամասնությունը ՀՀԿ–ից էին կամ Սերժ Սարգսյանին մտերիմ անձինք։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանի շրջապատից կա՞ն մարդիկ, որոնց նկատմամբ ապօրինի գույքի մասով գործ է հարուցվել»,-հարցրեց պատգամավորը։

Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ նման տրամաբանությամբ բաժանում անգամ մտքում չի արել․

«Նաև քրեական վարույթներով ենք այս անձանց նկատմամբ վարույթներ հարուցել և քրեական օրենսգիրքը մեզ թույլ է տալիս հեռակա վարույթների կարգով իրականացնել դատարաններում գործերի քննությունը»,-նշեց գլխավոր դատախազը։