Եվրամիությունը լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային հրատապ վերականգնման համար

Մանրամասներ

Եվրամիությունը լրացուցիչ 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի հրատապ վերականգնման կարիքների համար։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով։

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ԵՄ-ն լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի շտապ վերականգնման կարիքների համար»,-ասել է նա:

Նա նաև ընդգծել է, որ այս պահին ընդհանուր առմամբ 411 մլրդ եվրո կպահանջվի երկրի տնտեսությունը վերականգնելու համար։