Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում մոլորված ՀՀ ՊՆ զինծառայողը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից:
Նա ասաց, որ զինծառայողը 37 տարեկան է:
Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները առայժմ հայ զինծառայողի գերեվարման մասին տեղեկություն չեն հայտնում:
Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել է, որ այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։
0Comments