Մոլդովայի դեմ դիվերսիա է նախապատրաստվում՝ երկիրը Ռուսաստանին փոխանցելու համար. Զախարովան արձագանքել է Սանդուին

Մանրամասներ

Մոլդովայի պնդումները բացարձակապես անհիմն են և չհիմնավորված։ Դրանք կառուցված են դասական հնարքների ոգով, որը հաճախ օգտագործվում է Միացյալ Նահանգների, այլ արևմտյան երկրների և Ուկրաինայի կողմից: 

Սկզբում մեղադրել՝ իբր գաղտնի հետախուզական տեղեկատվությանը հղումով, որը հնարավոր չէ ստուգել, ​​այնուհետև օգտագործել այն՝ արդարացնելու սեփական անօրինական գործողությունները:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված «Մոլդովայի ղեկավարության հակառուսական հայտարարությունների կապակցությամբ» մեկնաբանության մեջ։

Նախօրեին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ճեպազրույցում ասել էր երկրում ապակայունացման վտանգի մասին եւ կոչ էր արել խորհրդարանին լրացուցիչ լիազորություններ տալ հատուկ ծառայություններին։ Նրա խոսքով՝ Մոլդովայի դեմ «հարձակումներ են նախապատրաստվում», և «դիվերսիայի նպատակը սահմանադրական կարգը տապալելն է՝ երկիրը Ռուսաստանին փոխանցելու համար»։

«Ակնհայտ է, որ Կիևի իրական նպատակը, որը ապատեղեկատվություն է սկսել «Մոլդովայի ապակայունացման ռուսական ծրագրի» մասին, Քիշնևին Ռուսաստանի հետ կոշտ առճակատման մեջ ներքաշելն է։ Իր հերթին, Մոլդովայի իշխանությունները հաստատել են այս կեղծիքը, որպեսզի, օգտագործելով ռուսական սպառնալիքի առասպելը, շեղեն Մոլդովայի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից, որոնք առաջացել են, առաջին հերթին, ներկայիս վարչակազմի սոցիալ-տնտեսական ձախողված կուրսի պատճառով:

Այդկերպ նաև նպատակ ունեն ամրապնդել այլախոհության և քաղաքական հակառակորդների դեմ պայքարը։ Նման ծրագրերն, ի դեպ, արդեն իրականացվում են, և դրանք ներառված են անկեղծ ռուսաֆոբական նարատիվների մեջ։ Հատկանշական է, որ հենց Մոլդովայում շատերն անվստահությամբ և տարակուսանքով են ընկալել Մայա Սանդուի հայտարարությունը»,- ասել է Զախարովան։