ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սարգիս Խանդանյանը

Մանրամասներ

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ընտրվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

 Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել են 68-ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Խանդանյանի թեկնածությանը:

Ավելի վաղ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: