Մինսկի գրքի միջազգային տոնավաճառը կարևոր հանդիպման վայր է կարծիքների ստեղծարար փոխանակման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բելառուսական Belta գործակալությանն ասել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը:
«Մինսկի գրքի տոնավաճառը տեղի է ունենում արդեն 26-րդ անգամ և ճանաչում ունի՝ որպես պրոֆեսիոնալ հարթակ, որտեղ երկրներն ու նրանց հրատարակչատները ոչ միայն ի ցույց են դնում իրենց նվաճումները, այլև մասնակցում են մտքերի հետաքրքիր փոխանակմանը»,- նշել է դեսպանը:
Նրա համոզմամբ՝ Բելառուսը գրքի տոնավաճառը կազմակերպել է բարձր մակարդակով: «Ես տպավորված եմ մասնակից երկրների ու հրատարակչատների թվով, ինչպես նաև Բելառուսի պատմության մասին հետաքրքիր գրքերի բազմազանությամբ»,- ընդգծել է նա:
Մինսկի գրքի միջազգային 26-րդ տոնավաճառն իրականացվում է փետրվարի 6-10-ը՝ «Ավելին, քան գրքերը» խորագրի ներքո: Ակնկալվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 60 հազար մարդ:
0Comments