Ամեն բան փայլուն է

Ներկրումներն ու արտահանումը կատարում են բեռնափոխադրման միջոցով, եթե դրանք նվազել են, ինչպես է արտահայտվել տնտեսական աճը

Այսօր նայում էի առաջին եռամսյակի ԱՎԾ տեղեկագիրը։
Խոշոր բեռնափոխադրումների նվազում 48%։
Ներկրումներն ու արտահանումը կատարում են բեռնափոխադրման միջոցով։ Եթե դրանք նվազել են, ով կարող է բացատրել, ես որպես տնտեսագետ չեմ կարողանում հասկանալ, ինչպես է արտահայտվել տնտեսական աճը։
Էլըկտրոէներգիայի օգտագործման ծավալի նվազում 30%։
Խնդրում եմ սա էլ բացատրեք, եթե էլեկտրոէներգիա չի օգտագործվել, հապա ինչ է օգտագործվել արտադրության ոլորտում, ինչ էներգիայի հաշվին է կազմակերպվել արտադրությունը։
Այս տվյալները նայելուց հետո, մյուս ցուցանիշներին նայելու ցանկության նշույլ անգամ չմնաց։
Ամեն բան փայլուն է։

Հայրապետ Արիստակեսյանի ֆեյսբուքյան էջից

<p>