Ալեն Սիմոնյանի եղբայրը պետք է ինչ-որ տեղ աշխատի՞, թե ոչ. Փաշինյանը՝ տենդերների մասին

Մանրամասներ

Այսօր ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարցրել են, թե ինչպես է ստացվում, որ Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերություններն են մշտապես հաղթում տենդերներում:

Փաշինյանից նաև հետաքրքրվել են, թե ինչ է մտածում նա այն իրավիճակի մասին, որ շատերը կտրուկ հարստացան հենց 2018-ից հետո: 

Երևույթ, ինչի մասին դեռևս ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը շատ սուր ելույթներ էր ունենում:

Ի պատասխան հարցին՝ Փաշինյանը հարցով է արձագանքել՝ Ալեն Սիմոնյանի եղբայրը պետք է ինչ-որ տեղ աշխատի՞, թե ոչ: