Ֆեյսբուքն այսուհետ թույլ կտա ջնջել սխալ ուղարկած հաղորդագրությունները

«Ջնջել բոլորի համար» տարբերակն ընտրելու դեպքում հաղորդագրության տեքստը  ջնջվում է

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆունկցիա է ավելացել, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը  ջնջել հաղորդագրությունն այն ուղարկելուց հետո։  theverge.com-ը գրել է, որ  այն թույլ կտա օգտատիրոջը ջնջել սխալ գրած կամ սխալ մարդու ուղարկված հաղորդագրությունը 10 րոպեի ընթացքում։

Դրա համար առաջարկվում է երկու տարբերակ՝ «ջնջել բոլորի համար» և «ջնջել քեզ համար»: «Ջնջել բոլորի համար» տարբերակն ընտրելու դեպքում հաղորդագրության տեքստը  ջնջվում է։

Ինն ամիս առաջ պարզ էր դարձել, որ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և, ամենայն հավանականությամբ, ընկերության մի շարք այլ ղեկավարներ կարողանում են ջնջել իրենց ուղարկած հաղորդագրությունները, սակայն մյուս օգտատերը չեն կարող։ Շատերը պահանջել էին, որ նման հնարավորություն տրվի բոլորին։ Ֆեյսբուքը հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին կստեղծեն «unsend» ֆունկցիան բոլոր օգտատերերի համար։