ՌԴ ԱԳՆ-ի շենքում հրդեհ է բռնկվել․ Զախարովա․ Վիդեո

Մանրամասներ

ՌԴ ԱԳՆ-ի շենքում հրդեհի ահազանգ է հնչել։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ տեղեկությունը, թե «աշխատանքային տարածքում հրդեհ է եղել», չի համապատասխանում իրականությանը, խոսքը նկուղային հարկերի մասին է։

Հնարավոր պատճառը կարճ միացումն է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն աշխատում են. Զոհեր և վիրավորներ չեն եղել։