Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 ավտոմեքենա

Մանրամասներ
ա

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00:03-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 36 բեռնատար ավտոմեքենա։