Անվտանգությունը կա՛մ բոլորի համար է, կա՛մ ոչ մեկի համար չի․ Իրանը պնդում է Անդրկովկասի աշխարհաքաղաքական ներկայիս գծերի պահպանման անհրաժեշտությունը

Մանրամասներ

1

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանը պնդում է Անդրկովկասի աշխարհաքաղաքական ներկայիս գծերի պահպանման անհրաժեշտությունը. անվտանգությունը կա՛մ բոլորի համար է, կա՛մ ոչ մեկի համար չի։

Ամիր Աբդոլահիան, Իրանի արտգործնախարար.

«Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ կառուցողական և առանցքային դեր խաղալու տարածաշրջանային կապերի ամրապնդման գործում, մենք շեշտում և պնդում ենք կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը։

Անվտանգությունը փոխադարձ խնդիր է։ Եվ այս տրամաբանությամբ՝ անվտանգությունը կլինի ապահովված, երբ ապահովված կլինի բոլորի՛ անվտանգությունը»»։