Ռուսաստանի հետ գործարքն ավարտված է և չի վերանայվի. Թող նախ ԱՄՆ-ն ուղղի իր սխալը. Էրդողանը՝ C-400-ի գործարքի մասին

Մանրամասներ

ա

Թուրքիան չի կարող համաձայնել ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցում ԱՄՆ-ի մշտական ճնշմանը, Ռուսաստանի հետ գործարքն ավարտված է և չի վերանայվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թող նախ ԱՄՆ-ն ուղղի իր սխալն այն բանում, որ նրանք մեզ (նորագույն կործանիչներ) չեն վաճառել F-35-ը՝ C-400-ի պատրվակով։ C-400-ի պատճառով մեզ վրա մշտական ճնշումն անընդունելի է, մենք դրա հետ չենք կարող համաձայնել։ ՌԴ-ի հետ գործարքն ավարտված է, հետդարձի ճանապարհ չկա», – ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ԱՄՆ այցի ընթացքում։

Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին C-400-ի գնդային կոմպլեկտի պայմանագիր են կնքել, թուրքական կողմին ՀՕՊ համալիրների մատակարարումները կատարվել են 2019 թվականին: Վաշինգտոնը պահանջել է դրա դիմաց ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները ՝ սպառնալով չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասինօրենք) համապատասխան: