Փարիզում բախումներ են տեղի ունեցել Մարոկկոյի ազգային հավաքականի երկրպագուների և ոստիկանության միջև

Մանրամասներ

1

Փարիզում բախում է տեղի ունեցել Մարոկկոյի հավաքականի երկրպագուների և տեղի ոստիկանության միջև։ Երկրպագուները տոնել են իրենց սիրելի հավաքականի հաղթանակը՝ հրավառություն կատարելով, փոխանցում է vesti.ru-ն:

Մի քանի տասնյակ մարոկկացի երկրպագուներ «բուռն» տոնախմբություն են կազմակերպել Փարիզի կենտրոնում՝ Կատարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում պորտուգալացիների նկատմամբ ազգային հավաքականի պատմական հաղթանակի առիթով։ Սակայն նրանց պահվածքը դուր չի եկել ոստիկաններին։

Իրավապահ մարմինների աշխատակիցները արցունքաբեր գազ պարունակող նռնակներ են օգտագործել՝ մոլեգնած մարոկկացիներին հարդարտեցնելու համար: Բերման են ենթարկվել «ամենամոլի» երկրպագուները:

Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականը դարձավ աֆրիկյան առաջին թիմը, որը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։