Նոր սերնդի կործանիչներ կստեղծվեն. Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան համաձայնության են եկել

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան համաձայնության են հասել նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման շուրջ, որը պետք Է պատրաստ լինի մինչև 2035 թվականը, նշվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ: Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Global Combat Air Programme նախագիծը նպատակ ունի ստեղծել կործանիչ, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից մշակված կործանիչների այլընտրանք կդառնա: Ընդ որում, ընդգծվում Է, որ օպերատիվ համատեղելիությունն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ կլինի դրա գլխավոր հայեցակարգը:

Նախագիծը պետք Է դառնա եվրոպական վեցերորդ սերնդի Tempest բազմանպատակ կործանիչի գաղափարի զարգացումը, որը Մեծ Բրիտանիան պլանավորել Է շահագործել F-35-ի հետ մեկտեղ: Երեք երկրները մտադիր են օգտագործել իրենց առաջավոր տեխնոլոգիական մշակումները ծրագրի իրականացման և կործանիչների հետագա արդիականացման համար:

Մինչև 2024 թ.-ը պլանավորվում Է սկսել կառուցվածքի մշակման փուլը, իսկ մինչ այդ գործընկերները դեռ պետք Է համաձայնության գան ծրագրի իրականացման ծախսերի բաշխման շուրջ: PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության գնահատումներով՝ ծրագիրը թույլ կտա երկարաժամկետ հիմունքներով աշխատատեղերով ապահովել 20 հազարից ավելի բրիտանացիների: Մինչև 2050 թվականը ծրագիրը բյուջե կբերի ավելի քան 26 միլիարդ ֆունտ ստեռլինգ: