Դանդաղ, բայց անշեղորեն թանկանում է. Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա, որի անդամները պետբյուջեից մեծ ռոճիկներ են ստանում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Հավկիթը դանդաղ, բայց անշեղորեն թանկանում է։ Մի քանի օր առաջ առանց փաթեթավորման մեկ հավկիթը Երևանում վաճառվում էր 60 դրամով, հիմա՝ 65-ով։ Տուփով հավկիթի ամենացածր միջին գինը 69 դրամ է։ Դ

ժվար չէ պատկերացնել, թե ամանորին հավկիթն ինչ գնով է վաճառվելու։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա, որի անդամները պետբյուջեից մեծ ռոճիկներ են ստանում, նրանք իրենց գործառնույթները ինչպե՞ս են կատարում, որ նույն օրը թռչնաբուծական բոլոր ընկերությունները բարձրացնում են իրենց արտադրանքի գինը։

Սույն հանձնաժողովը ակտիվ գործունության իմիտացիա ստեղծելու համար մեկ-մեկ այդ ընկերություններին տուգանում է»։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից