«Ռուսական մամուլը գրում է, որ Երևանն ամենաթանկ քաղաքն է նախկին սովետական երկրներից. մսի գինը երկու անգամ թանկ է, կարագը երեք անգամ». Կիրակոսյան

Մանրամասներ

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ռուսական մամուլը գրում է, որ Երևանն ամենաթանկ քաղաքն է նախկին սովետական երկրներից։

Օրինակ, մսի գինը երկու անգամ թանկ է, կարագը երեք անգամ է թանկ մնացած մյուս երկրներից։
Եթե իշխանության ղեկին հայտնվածներից ոմանք ասում են, թե մի բողոքեք գներից, գնացեք կարտոֆիլ կերեք, ապա ասեմ, որ այդ մթերքն էլ Երևանում սովետի նախկին երկրների համեմատ թանկ է։

Սրան գումարած, Հայաստանում ուռճացված և սուտ տեղեկություններ են հրապարակում, թե աշխատատեղեր կան, սոցիալ-տնտեսական վիճակն այդքան էլ ողբալի չէ։

Նույնիսկ աղքատության տոկոսը նորմալ ու իրատեսական չեն ասում։
Իմ շրջապատում նաև քիչ մարդիկ կան, որ կարող են բնակարան գնել, ստարտային գումար չունեն, որ հիփոթեք ձևակերպեն, պարտքերի մեջ թաղված են, բանկերում սև ցուցակների մեջ։

Իսկ վարձակալության համար էլ տան տերերը, Ռուսաստանից եկած հարյուրավոր ռելոկանտների պատրվակով, այնքան էն թանկացրել գները, որ շատ-շատերն ինչ աշխատում դա էլ ամբողջությամբ տան վարձ են տալիս։

Ուր մնաց միս ուտեն։

Կարտոֆիլն էլ փոխարինել են ավելի մատչելի դդմիկի, այսինքն կաբաչկայի վրա»։

Նարինե Կիրակոսյան