Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է