Ուշագրավ․ 1897 թ-ին ձերբակալել են 1965-ին ծնված ծրագրավորողին

Մանրամասներ

1

Խորհրդային ծրագրավորող 19-րդ դարում։

Տոբոլսկ քաղաքի արխիվում դեռևս պահվում է Սերգեյ Դմիտրիևիչ Կրապիվինի գործը։

1897 թվականի օգոստոսի 28-ին, տարօրինակ թվացող հագուստի ու պահվածքի պատճառով, ոստիկանը փողոցում ձերբակալում է նրան, և որպես Կասկածելի տեսակի՝ բերում է ոստիկանական բաժանմունք։

Հարցաքննության ժամանակ Կրապիվինը խոստովանել է, որ ծնվել է Անգարսկ քաղաքում 1965 թվականի ապրիլի 14-ին (ի դեպ, Անգարսկը հիմնադրվել է միայն 1945 թվականին)։

Հին արձանագրության մեջ նշվում է նաև կալանավորի զբաղմունքը՝ ԱՀ օպերատոր։

Մի քանի օր ոստիկանական բաժանմունքում մնալուց հետո ձերբակալվածին ճանաչեցին հոգեկան հիվանդ և տեղավորեցին քաղաքի հոգեբուժարան, որտեղից էլ կորել են «ճանապարհորդի» հետքերը։