Հարսանիք հավի և աքլորի համար

Հատուկ տոնակատարության համար կինը փոքրիկ խորան է պատրաստել եւ հարսնացուի չափով մարգարտյա վզնոց է գտել
ա

Տորթ, սմոքինգ եւ կախակապ. Ջորջիայից լուսանկարիչ Էրին Բենքսթոնը երկու անբաժան թռչունների համար իսկական հարսանիք է կազմակերպել, հաղորդում է Daily Mail-ը:

Հատուկ տոնակատարության համար կինը փոքրիկ խորան է պատրաստել եւ հարսնացուի չափով մարգարտյա վզնոց է գտել: Զույգն անգամ ազգանուն ունի՝ Մեյֆլաուեր:

Մեյֆլաուերների ամուսնությունից հետո Էրինը միջոցառման նկարները հրապարակել է Facebook-ի իր էջում:

Համացանցի օգտատերերը հավանել են հարսանիքի գաղափարը եւ արագ սկսել տարածել հարսանիքի նկարները: Լուսանկարիչը որոշել է իր հայտնիությունն օգտագործել հօգուտ կենդանիների:

«Ես միշտ փորձել եմ խոսել այն մասին, թե որքան կարեւոր է կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը: Երբեմն նրանք շատ չեն տարբերվում մեզանից: Դա հատկապես կարեւոր է երեխաների համար: Մենք պետք է փոքր տարիքից նրանց սովորեցնենք բարի վերաբերմունք ունենալ», — պատմել է նա:

Լուսանկարիչը հավելել է, որ պարոն Մեյֆլաուերին տարել է ֆերմայից, որտեղ նա կոտրել էր ոտքը: Այժմ Էրինը եւ նրա ընտանիքը հոգ է տանում աքլորի մասին, իսկ վերջինս՝ իր երիտասարդ կնոջ: