Print this page

Իտալական նոր ընկերությունը Bugatti-ի մրցակից կթողարկի

By Մայիսի 25, 2025 29

Իտալական նոր ընկերությունը ներկայացրել է V12 շարժիչով հիպերքար և Mega Track ոճի կուպե։

Giamaro Automobili ընկերությունը ստացել է Italtecnica-ի և Լորիս Բիկոկիի աջակցությունը, որոնք օգնել են նրան մշակել շարժիչը և կատարելագործել մեքենաների ընթացային որակները։ Giamaro-ի մրցակիցներ են համարվում Bugatti-ն, Koenigsegg-ը և Pagani-ն, հայտնում է motor.ru-ն։

Այս փոքր ընտանեկան ձեռնարկությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Ինչպես սովորաբար լինում է, ամեն ինչ սկսվել է հավակնոտ գաղափարից, և Էմիլիանո Ջակոմո Կոմենդատորեի ու նրա որդու՝ Պիերֆրանչեսկոյի դեպքում, կայծը դարձել է What if? (Ի՞նչ կլիներ, եթե) հարցը։ Դիտավորյա՞լ, թե՞ ոչ, բայց այն մեզ հղում է կատարում Bugatti Bolide-ի ստեղծման պատմությանը։

Giamaro Automobili-ի դեբյուտային մոդելները կլինեն Katla հիպերքարը և Albor ամենագնաց կուպեն։ Երկուսն էլ կստանան 7.0 լիտր V12 շարժիչ՝ չորս տուրբոկոմպրեսորներով և ռոբոտացված փոխանցման տուփով։ Katla-ի հիմքում կլինի ածխապլաստիկ մոնոկոկ՝ ալյումինե կախոցով և էլեկտրոնային կառավարվող ամորտիզատորներով։ Հետևի անիվներին քարշը կփոխանցվի CIMA յոթաստիճան փոխանցման տուփի միջոցով, որը հետագայում կփոխարինվի կամ կլրացվի տասնմեկ (!) աստիճան «ռոբոտով»։

Քվադ-տուրբո V12-ի հզորությունը կկազմի 1670 կամ 2157 ձիաուժ՝ համապատասխանաբար 1556 և 2008 Նմ։ Ըստ որոշ տվյալների, հզորության յուրաքանչյուր մակարդակ կապված կլինի որոշակի գույնի բանալու հետ։ Հիպերքարին խոստացել են նաև մեխանիկական բարձր շփման դիֆերենցիալ, ածխածնա-կերամիկական արգելակներ՝ առջևի առանցքի վրա 10 մխոցային սուպորտներով և տարբեր չափերի անիվներ՝ 20 դյույմ առջևում, 21՝ հետևում։

Katla-ն էլ, Albor-ն էլ անվանվել են ի պատիվ հրաբուխների՝ իսլանդական և մարսյան։ Albor-ին նայելիս առաջին բանը, որ գալիս է մտքին, Mega Track-ն է։ Թեև կուպեն ավելի շատ նման է GFG Vision 2030 Desert Raid-ին, որը նույն Laffite Atrax Stradale-ն է։ Շարժիչը, ինչպես արդեն ասել ենք, ամենագնացը կիսում է «Կատլայի» հետ։ Սակայն այստեղ լիաքարշա՞կ է, թե՞ հետևի քարշակով, դեռևս հայտնի չէ։ Albor-ի մշակմանը, ըստ տեղեկությունների, մասնակցել է սուպերքարերի աշխարհի լեգենդ Լորիս Բիկոկին, որը հայտնի է Bugatti-ի, Lamborghini-ի, Pagani-ի, KTM-ի և Koenigsegg-ի հետ համագործակցությամբ։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 25 Մայիսի 2025 10:42

Latest from Live24