Սննդաբան Օլգա Շմելևան 168.am-ի փոխանցմամբ, Звезда-ին պատմել է, թե ինչու է խնձորը օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը կանխելու հիանալի միջոց:
Մասնագետը նշել է, որ այդ միրգը հարուստ է վիտամին C-ով, որը բնական հակաօքսիդանտ է և կարևոր դեր ունի քաղցկեղի զարգացման կանխարգելման գործում:
«Վիտամին C-ն հակաօքսիդանտ համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Այն ներառում է նաև ցինկ, մանգան և վիտամին E, բայց ամենակարևորը, իհարկե, վիտամին C»,- բացատրել է Շմելևան:
Նա նաև ավելացրել է, որ այդ վիտամինի մեծ մասը պարունակվում է թարմ խնձորներում:
Միևնույն ժամանակ, բժիշկն ընդգծել է, որ խնձորը հարուստ է բջջանյութով, որն անհրաժեշտ է աղիների բնականոն գործունեության համար: