Print this page

«Որևէ ռեպրեսիայով չեն կարող ճնշել․ գործընթացները սարերի հետևում չեն»․ Դավիթ Համբարձումյան

By Հունիսի 22, 2025 26

Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դեպի Մայր Աթոռ քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռեպրեսիաների շրջանն անցել է, և որևէ քաղաքական գործի այլևս հնարավոր չէ ռեպրեսիաներով վախեցնել։ Նա համոզված է, որ իմպիչմենթի գործընթացը հաջողությամբ է պսակվելու։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։

«Սարերի հետևում չեն գործընթացները, քայլեր են նախաձեռնվելու, այ այսպես միահամուռ մեր սկսած գործը տանելու ենք դեպի հաղթանակ»,- ասաց Համբարձումյանը՝ անդրադառնալով փողոցային պայքարին և սպասվող գործողություններին

Rate this item
(0 votes)

Latest from Live24