Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան. Տեսանյութ
Հունիսի 22, 2025

Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան. Տեսանյութ

Պոլսո Հայոց պատրիարքը Փաշինյանի՝ թուրքական համայնքի հետ հանդիպմանը հրավիրվել է, սակայն չի մասնակցել: Թե ինչու Պատրիարքը ներկա չէ Փաշինյանի հետ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հարցը վարչապետին ուղղեց «Ակօս»-ի թղթակիցը:

Փաշինյանն ի պատասխան ասաց, ոչինչ որ իրենք չեն եկել հանդիպմանը: «Ես նախատեսում եմ այցելել պատրիարքարան, անպայման եկեղեցի կմտնեմ, մոմ կվառեմ: Այսինքն, եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասել է Փաշինյանը:

«Ակօս»-ի թղթակիցը նաև հետարքրքվել էր, թե ինչքան է Փաշինյանը պատրաստվում սիրաշահել «գազանին», որի նպատակը մեծ Թուրանի գաղափարն իրականացնելն է, ինչի համար պետք է «Զանգեզուրի միջանցքը»:

Փաշինյանն ի պատասխան նշեց՝  որ ասում ենք՝ «Գազան, գազան, գազան» մենք դեռ մեզ պետք է նայենք: «Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում: Չի հասկանում՝ ինչի է ավտոյի տակ անընդհատ ընկնում: Ինքը չգիտի երթևեկության կանոնները, չգիտի, որ էդտեղ գտնվելը 95 ու ավել տոկոս հնարավորություն է ստեղծում, որ ինքն ավոտյի տակ կընկնի: Ու դրա պատճառը ոչ թե այն է, որ դիմացի ավտոն գազան է, այլ այն է, քանի որ, եթե  էդտեղ է կանգնել, ընկնելու է ավտոյի տակ»,- ասել է նա:

Ապա նա նշել է, թե հիմա մեր բոլորիս գլխում Թուրանն է: «Հիմա բոլորիս գլխում մի բան է՝ վայ նրանց նպատակը Թուրանն է: Ի՞նչ են ուզում իրենք, ուզում են ՀՀ տարածքով գնան-գա՞ն, է թող գնան-գան, վա՞տ է դա: Մենք ենք առաջարկում: Հիմա իրենք ուզում են գնան արևելք արևմուտք, հյուսիս հարավ: Ասում ենք՝ է գնացեք, ինչո՞ւմ ն է պրոբլեմը, իսկ ինչո՞ւ պետք է չգնան»:

Rate this item
(0 votes)

Լրահոս