Print this page

Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք․ Էդուարդ Շարմազանով

By Հունիսի 20, 2025 25

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելո՞ւ ենք, թե՞՝ խոնարհաբար համակերպվելու։

Զարմամալին Նիկոլի արածը չէ, զարմանալին մարդկանց զարմանքն է նրա հակապետական գործողությունների նկատմամբ։ 7 տարի է ասում ենք, որ էս խմբակը կործանում է մեր պետությունը։ Արցախը հանձնել ու հայաթափել են։ Գերիների վերադարձի համար չեն պայքարում։ Ադդբեջանի բոլոր պահանջները կատարում են։ Հայաստանի նախկին ղեկավարների դեմ գործեր են կարում։ Եկեղեցին պախարակում են։

Անկախության հռչակագրից հրաժարվում են։ Հայ-ռուսական դաշինքը քանդել են։ Հայոց պատմությունը վերախմբագրում են։ Թուրքական օրակարգի վառ ներկայացուցիչ են դարձել ու չեն էլ թաքցնում։ Իսկ մենք դեռ զարմանում ենք։ Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք ու ապացուցել, որ անկախ պետականություն ունենալուն արժանի ենք։

Կոչ եմ անում, հունիսի 22-ին՝ ժամը 11-ին, հավաքվել Զվարթնոցի տաճարի մոտ ու քայլերթով շարժվենք Էջմիածնի Մայր տաճար՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու ու ՀՀ-ի։

Նիկոլը Հայաստանը դարձնում է Թուրքիայի ու Ադրբեջանի «չուլան», իսկ մենք ի՞նչ ենք անում՝ իրար ենք մեղադրո՞ւմ։

Համաձայն եմ, ինձ դարձրեք բոլոր աղետների «մեղավոր», բայց համախմբվենք ու ազգային դիմադրության շնորհիվ «օրենքի տառին համապատսխան» հեռացնենք «ազգակործան պատուհասին»

Rate this item
(0 votes)

Latest from Live24