Print this page

Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար

By Հունիսի 19, 2025 26

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն է արել լրատվամիջոցների համար Հոլոնում ուղիղ հրթիռային հարվածի վայրում՝ սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։ Այս մասին գրում է ynetnews.com-ը:

Նրա խոսքով՝ «Խամենեիի՝ մերօրյա Հիտլերի վերացումը՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է»:

«Խամենեիի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը և իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը», - ասել է Իսրայել Կացը։

Կացը հավելել է, որ Խամենեին «մեծ գաղափարախոսական ազդեցություն ունի, նա իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է այդ գործի համար»: 

«Եվ այսօր մենք տեսնում ենք ապացույցներ, որ նա հրաման է տալիս կրակել հիվանդանոցների վրա: Մենք տեսնում ենք, որ նա չպետք է լինի օրակարգում», - ասել է Կացը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի  Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորությունը։

«Եթե թույլ կտաք, հուսով եմ, որ սա կլինի Ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը»», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Իսրայելը սպանի այաթոլլահին։

AFP Europe-ի խմբագիր Քարիմ Թալբին նշել է, որ նման հնարավորությունը «արդեն բացահայտորեն քննարկվում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

«Ես լսել եմ այս ամենը, բայց նույնիսկ չեմ ուզում քննարկել դա», - պատասխանել է Պուտինը։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։

Rate this item
(0 votes)

Latest from Live24