Print this page

Մի քանի օրվա պասիվությունս չի նշանակում, որ մյուսները պետք է լկտի հարձակումներ անեն. պատասխան կստանան. Փաշինյան

By Հունիսի 18, 2025 17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Մայր Աթոռին պատերազմ չի հայտարարել։

«Ես դա չէի կարող ու չեմ հայտարարել, պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտել են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտը, խախտում են մեր ավանդույթները։ Իմ խնդիրը, որպես Հայ եկեղեցու հավատավոր հոտի համավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին ու հոգևոր արմատներին»,- նշեց նա լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ի պատասխան դիտարկմանը, որ տարածաշջանում պատերազմ է, իսկ ինքը պատերազմ է հայտարարել Հայոց եկեղեցուն։

Փաշինյանն ասաց, որ տարածաշրջանում, այո՛, իրադրությունը շատ բարդ է, ինքը մի քանի օր ներքաղաքական հարցերի չէր անդրադառնում։

«Բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար, այդ հարձակումները համարժեք պատասխան կստանա, հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»,- հավելեց նա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24