Print this page

Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու. Սամվել Կարապետյան

By Հունիսի 17, 2025 168

Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Այս մասին News.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է նա:

Rate this item
(0 votes)

Latest from Live24