Print this page

Մարդիկ կարող են բաժակ նայել և ենթադրություն անել. Սերժ Սարգսյանը` Թաթոյանի հետ կապի մասին

ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե ինքը ինչ–որ առնչություն ունի ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնության հետ։

«Մարդիկ կարող են բաժակ նայել ու ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում»,– ասաց նա` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Արման Թաթոյանի նորաստեղծ քաղաքական ուժն ասոցացնում են Սարգսյանի հետ։

Սարգսյանը նաև կարճ անդրադարձավ քաղաքական նոր նախաձեռնություններին։

«Ես բոլոր նոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»,– հայտարարեց ՀՀ 3–րդ նախագահը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24