Print this page

Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է. ՆԳՆ

Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է, հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։  

«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասել է ՆԳՆ խոսնակը։ 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող հայկական կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 05 Հոկտեմբերի 2025 14:51

Latest from Live24