ԱՄՆ Սենատը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի խնամու՝ Չառլզ Քուշների նշանակումը Ֆրանսիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում, գրում է Hill թերթը։
«Սենատորները հաստատել են Քուշների թեկնածությունը 51 կողմ, 45 դեմ ձայներով»,- հայտնում է հրատարակությունը։
70-ամյա Չառլզ Քուշները, որն այժմ թոշակի անցած փաստաբան է, ԱՄՆ նախագահի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի սկեսրայրն է։ 2005 թվականին Քուշները մեղավոր էր ճանաչվել ապօրինի նախընտրական ներդրումների, հարկերից խուսափելու համար: Նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։ Թրամփը ներում էր շնորհել նրան 2020թ.:
Նոյեմբերին, երբ Քուշների թեկնածությունն առաջադրվել է դեսպանի պաշտոնում, Դոնալդ Թրամփը նրան անվանել էր «հաջողակ բիզնես առաջնորդ, բարերար»: