Print this page

Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ»

By Հունիսի 17, 2025 24

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ 4 օր է՝ Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել Վեհափառի և եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացած համարել։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս լռությունը թվացյալ է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ․ հավաքում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, Իրան-Իսրայել պատերազմով:

Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները՝ հատկապես այս օրերին, իրեն չեն ներվի, ուստի սպասում են՝ ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իրեն նետված ձեռնոցը․ երեկ կլոր-սեղան էին կազմակերպել և բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։

Հունիսի 16-22-ն էլ Մայր Աթոռը նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով հավատացյալների երկրպագության համար Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներն են դուրս բերվելու: Շաբաթն ավարտվելու է հունիսի 22-ին մայր տաճարում Սուրբ պատարագով, որի ավարտին կհնչի մաղթանք «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24