Print this page

Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են Իրանի սկզբունքներին. Խամենեի

By Հունիսի 04, 2025 209

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Իրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը «մենք կարող ենք» սկզբունքն է։ Նույնիսկ... Օմանի միջնորդությամբ ընթացող միջուկային բանակցությունների դեպքում, ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքին», - ասել է Խամենեին իր ելույթի ժամանակ (մեջբերում է ՏԱՍՍ-ը)։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը կբացառի Իրանում ուրանի հարստացման ցանկացած գործունեություն: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրանի հարստացման արգելքը որակել է «կարմիր գիծ»: Կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ, հաղորդում է CNN-ը:

Rate this item
(0 votes)

Latest from Live24