Print this page

Ուկրաինայի hակամարտությունը կավարտվի խաղաղությամբ. Քիթ Քելլոգ

By Հունիսի 01, 2025 85

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի խաղաղ ճանապարհով և նշել է, որ իրենք ակտիվորեն աշխատում են դրա վրա։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այո՛, կարծում եմ»,-շաբաթ օրը Fox News-ի եթերում ասաց նա, երբ նրան հարցրին, թե վստահ է, որ Ուկրաինայում հակամարտությունը վերջնականապես կկարգավորվի։

Ինչպես պնդում էր Քելլոգը, եթե որևէ մեկը կարող է դա անել, դա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է։

«Բոլորը շատ ջանասիրաբար աշխատում են սա իրականացնելու համար»,-վստահեցրել է Քիթ Քելլոգը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24