Print this page

Թրամփը Մասկի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնի

By Մայիսի 30, 2025 58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 30-ին Օվալաձև աշխատասենյակում Իլոն Մասկի հետ մամուլի ասուլիս է անցկացնելու։ Այս մասին նա հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։ 

Ասուլիսը տեղի կունենա Մասկի՝ որպես նախագահի աշխատակազմում կառավարության հատուկ աշխատակից պաշտոնական վերջին աշխատանքային օրը։

«Սա նրա աշխատանքի վերջին օրը կլինի, բայց ոչ այնքան, որովհետև նա միշտ մեզ հետ կլինի և կօգնի ամեն ինչում: Իլոնը զարմանալի մարդ է», - գրել է ԱՄՆ նախագահը։

Մայիսի 29-ին Իլոն Մասկը հայտարարել էր  պետական ​​ծառայության ավարտի մասին։ Նա շնորհակալություն էր Դոնալդ Թրամփին Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնում «անտեղի ծախսերի դեմ պայքարելու» հնարավորության համար։

Rate this item
(0 votes)

Latest from Live24