Print this page

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը 60-օրյա հրադադարի համաձայնություն են ձեռք բերել

By Մայիսի 29, 2025 141

Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են 60-օրյա հրադադար հաստատել Գազայի հատվածում, հաղորդում է Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Հաղորդվում է, որ Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին արդեն իրազեկել են հրադադարի շուրջ կողմերի ձեռք բերած համաձայնության մասին։

Սպիտակ տունը հաստատել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հաստատմանը։ Պայմանավորվածության մանրամասները դեռ չեն հաղորդվում:

Rate this item
(0 votes)

Latest from Live24