Print this page

«Զանգեզուրի միջանցքը» թյուրքական աշխարհին ինտեգրվելու նոր ուղի է․ Էրդողան

By Մայիսի 29, 2025 76

«Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի համար ոչ միայն հնարավորություն է Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու, այլև Թուրքիայի միջոցով թյուրքական աշխարհին ինտեգրվելու նոր ուղի է։

Ինչպես հաղորդում է Report-ը, Ադրբեջանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարճ ժամանակահատվածում կամրապնդի Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները. «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և զարգացմանը»։

 
Rate this item
(0 votes)

Latest from Live24