Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին
Հունիսի 16, 2025

Երկրները պետք է ունենան անվտանգության երաշխիքներ, բայց ոչ ուրիշների հաշվին․Պուտին

Կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։ Անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի. բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարևոր է մեր մայրցամաքը դարձնել խաղաղության և կայունության տարածք, կայուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման օրինակ», - Մոսկվայում անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի մոտեցումները մնում են սկզբունքային և անփոփոխ։

«Բազմիցս ասել եմ և կրկնում եմ՝ մենք համոզված ենք, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է լինի հավասար և անբաժանելի, այսինքն՝ բոլոր պետությունները պետք է ստանան սեփական անվտանգության ամուր երաշխիքներ, բայց ոչ ի հաշիվ այլ երկրների անվտանգության և շահերի», – ասել է Պուտինը:

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, Եվրասիայում անվտանգության համընդհանուր համակարգի ստեղծման հիմք կարող են դառնալ փոխգործակցության այնպիսի ձևաչափեր, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը:

«Կարծում ենք, որ նման ունիվերսալ համակարգի անվտանգության ստեղծման համար հիմք կարող էին դառնալ փոխգործակցության արդեն իսկ գոյություն ունեցող և լավ հաստատված բազմակողմ ձևաչափերը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան և այլն»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Հավելենք, որ անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Հայաստանն այս հանդիպմանը ներկայացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Անհապաղ լքեք այս քաղաքը․ ԻՀՊԿ-ի հրատապ նախազգուշացումը Թել Ավիվի բնակիչներին

«Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Էսմայիլ Ֆեքրին». Արփինե Առուշանյան

Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայել-Իրան hակամարտության կարգավորման հարցում. Էրդողանը՝ Փեզեշքիանին

ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. Մեդինսկի

Իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան

Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդ

Իրանն ԱԹՍ-ներով, Եմենը՝ հրթիռներով գրոհել են իսրայելական բազաները․ Իրավիճակը՝ 18։00 դրությամբ

Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին

Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրները իրենց առողջապահական համակարգերը պատրաստում են պատերազմի. Politico

Իրանի և Իսրայելի միջև ռազմական լարվածությունը մեծացնում է ճառագայթային վթարների ռիսկը. Գրոսսի

Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել դեպի Հայաստան մատակարարումների վրա․ ֆինանսների նախարար

Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկnհnլային խմիչքnվ բեռնատարների բացթողնման տեմպերից. էկոնոմիկայի նախարար

«Նարեկ Մալյանի և Աղվան Վարդանյանի երկխոսության այս հատվածը գրական գործ է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԱՄՆ-ն թույլ է տալիս Իսրայելին՝ հարձակվել մեզ վրա. Փեզեշքիան

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին