Print this page

Այս գլուխը ավարտվեց. Կրիշտիանու Ռոնալդու

By Մայիսի 27, 2025 70
Կրիշտիանու Ռոնալդուն իր ապագայի մասին հարցեր է բարձրացրել՝ տեղադրելով սոցիալական ցանցերում գրառում, որտեղ նշել է․ «Այս գլուխը ավարտվեց։ Պատմությունը դեռ գրվում է։ Շնորհակալություն բոլորին», փոխանցում է  CNN-ը։
 
Ռոնալդուն Ալ Նասրի կազմում կրկին դարձավ Սաուդյան ԱրաԲիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ վերջին խաղում խփելով իր 25-րդ գոլը, բայց նրա թիմը եզրափակեց մրցաշրջանը երրորդ տեղում՝ 13 միավորով զիջելով Իտիհադին: Նրա պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտին՝ թողնելով նրան ազատ գործակալի կարգավիճակում:
 
Մոտ օրերս Ռոնալդուի ապագայի վերաբերյալ կշարունակվեն քննարկումները, քանի որ իսպանական Marca-ն հաղորդել է, որ բրազիլական ակումբներից մեկը առաջարկ է ներկայացրել նրան՝ մասնակցելու ամառային FIFA Աշխարհի ակումբային առաջնությանը:
Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 27 Մայիսի 2025 15:54

Latest from Live24