Print this page

Միներալնիե Վոդիի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է միլիարդատիրոջ բիզնես ջեթին

By Մայիսի 27, 2025 68

ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում 2 բիզնես ջեթ է բախվել. դրանցից մեկը, ըստ ռուսական թելեգրամյան ալիքների տեղեկությունների, պատկանում է միլիարդատեր Ալեքսանդր Տկաչյովին: Վերջինս նախկինում եղել է Կրասնոդարի նահանգապետը:

Նշվում է, որ North-West ավիաընկերության Bombardier Global 6500 ինքնաթիռը, որում եղել է 7 ուղևոր, վայրէջքից հետո հարվածել է կայանված Legacy 600 ինքնաթիռի թևին, ինչի հետևանքով փոխադրամիջոցը վանսվել է: Տուժածներ չկան:

Rate this item
(0 votes)

Latest from Live24