Print this page

Զովունիում «Mercedes»-ների բախման հետևանքով կյանքից հեռացել է Երևանի ամենատարեց՝ 104-ամյա տղամարդը

By Մայիսի 26, 2025 68

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 24-ին Զովունի գյուղի 1-ին և 16-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: 

Shamshyan.com-ի տեղեկություններով,  պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Կ.-ն, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ա.-ն: 

Վթարի հետևանքով Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ա.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկանակ կենտրոն, իսկ նշված բժշկական կենտրոնից էլ ահազանգել են ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ Գրիգոր Ա.-ն հիվանդանոցում մահացել է: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24