Print this page

ՊՆ-ն չի հաստատում խոշոր գործարարների որդիների չծառայելու մասին պատգամավորի խոսքերը

By Մայիսի 25, 2025 47

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատել իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե խոշոր գործարարների մեծ մասը երեխաներին ազատում էբանակում ծառայելուց:

Ավելի վաղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ մեծամասամբ հսկայական կարողություն ունեցող և հարկատուների առաջին հազարյակում ընդգրկված ընտանիքների երեխաները բանակ չեն զորակոչվում: Նա նշել էր, որ այդ տեղեկությունը ստացել է ՊՆ ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում:

«Պաշտպանության նախարարությունը նման հաշվառում չի իրականացնում։ Այլ տեղեկություններ չունենք», - մեր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24