Print this page

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ․ Իրանի ԱԳՆ

By Մայիսի 25, 2025 38

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, հայտնում է Mehr-ը։

Բաղային նշել է, որ բանակցությունների վեցերորդ փուլի անցկացման ամսաթվի և վայրի մասին տեղեկությունները լրատվամիջոցների կողմից ընդամենը շահարկումներ են։

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ուրբաթ օրը Հռոմում հանդիպել են միջուկային բանակցությունների հինգերորդ փուլում, և երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել բանակցությունները Օմանի կառավարության միջնորդությամբ։

Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է տարբեր գաղափարներ, որոնք կարող են առաջընթացի հանգեցնել հետագա փուլերում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24