Print this page

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական գրոհի հետմղման էպիկենտրոնում

By Մայիսի 25, 2025 64

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչուների լայնածավալ գրոհի հետմղման էպիկենտրոնում՝ պետության ղեկավարի Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ, «Россия-24» հեռուստաալիքի եթերում պատմել է հակաօդային պաշտպանության դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։ Ըստ նրա, դա տեղի է ունեցել մայիսի 20-ին, հաղորդում է News.ru-ն։

Դաշկինն ընդգծել է, որ այդ օրը հակառակորդը զգալիորեն ուժեղացրել է գրոհների ինտենսիվությունը։

«(Նախագահի ուղղաթիռը) փաստացի հակառակորդի անօդաչուների զանգվածային գրոհի հետմղման էպիկենտրոնում էր… Գրոհի ինտենսիվությունը Կուրսկի մարզի տարածքով գերագույն գլխավոր հրամանատարով ուղղաթիռի թռիչքի ժամանակ զգալիորեն աճել է…», — հայտարարել է նա։

Դաշկինը հավելել է, որ ռուսաստանյան զինծառայողները միաժամանակ հակաօդային մարտ են վարել և ապահովել ՌԴ նախագահի անվտանգությունը։ Արդյունքում նրանք հաջողությամբ հետ են մղել անօդաչուների գրոհը։ Բոլոր օդային թիրախները խոցվել են։

Ավելի վաղ Պուտինը պատմել էր Կուրսկի մարզ կատարած աշխատանքային այցի և տեղի բնակիչների հետ հանդիպման մասին։

Rate this item
(0 votes)

Latest from Live24