Print this page

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

By Մայիսի 24, 2025 23

Հանրապետության մարզերում մայիսի 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։​​

Rate this item
(0 votes)

Latest from Live24